Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Բելորեչենսկ քաղաքում՝ ապագա Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու տարածքում կայացել է հուշարձանի բացում։
Հուշակոթողն իրենից ներկայացնում է նորածին երեխան ձեռքին ողբացող կնոջ կերպար, ով դիմում է Աստծուն, որ այլևս երբեք և ոչ մի տեղ նման ողբերգություն չկրկնվի։ Տեղադրվել է նաև 2 կիսանդրի՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի և ֆելդմարշալ Իվան Պասկևիչի։