Բավ է պառակտվել
02-03-2016 11:11

Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել (լուսանկարներ)

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել` 2014թ. մարտին տեղի ունեցած միջադեպի համար:  Կալիֆոռնիայի բնակիչ Ռաֆայել Լինարեսը Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում պնդել է, որ երթևեկելու ժամանակ հայազգի հեռուստաաստղն անփութորեն բախվել է իր մեքենային ու վնասել այն: Դրա հետևանքով հայցվորը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք առ այսօր ցավ ու անհարմարություններ են պատճառում իրեն:

Այժմ Լինարեսը ֆինանսական փոխհատուցում է պահանջում կրած մարմնական ու նյութական վնասների համար:

Նշենոք, որ 2014թ. մարտին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Քարդաշյանը միայնակ է եղել Mercedes G Wagon մեքենայի ղեկին: Լինարեսի արծաթագույն սեդանի հետ բախումից հետո Քարդաշյանն ու վարորդը հանդիպել են ու քննարկել տեղի ունեցածը: