Բավ է պառակտվել
12-03-2014 14:03

Տոլմաչովա քույրերը պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլ» մրցույթում

Պարզ են դարձել դեպի Կոպենհագեն ուղևորվող արտիստների անունները.հենց այնտեղ այս տարի կկայանա մրցույթը: Երաժշտական մրցույթի հիմնական հավակնորդներն են Տոլմաչովա քույրերը: Անաստասիա և Մարիա Տոլմաչովաները աչքի են ընկել նրանով, որ 2006 թվականին դարձել են Բուդապեշտում անցկացվող Մանկական Եվրատեսիլի հաղթողներ: Դրանից հետո աղջիկները ճանաչվել են որպես ամենահայտնի անձինք ըստ 2007 թվականի Հանրային կարծիքի ուսունմնասիրման հարցերով Համառուսաստանյան կենտրոնի հարցման: Եվրոպական մրցույթում տարած հաղթանակից հետո Նաստյան և Մաշան նկարահանվեցին «Ծուռ հայելիների թագավորություն» ամանորյա հեռուստաֆիլմում, որտեղ երգեցին Ալլա Պուգաչովայի հետ, սակայն շուտով նրանք անհետացան շոու-բիզնեսի հորիզոնից և կենտրոնացան ուսման վրա: Այժմ Տոլմաչովա քույրերը 17 տարեկան են, նրանք ավարտում են դպրոցը և մտադրված են վերադառնալ շոու-բիզնես: