Բավ է պառակտվել
15-11-2016 10:19

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող դուետը ելույթ կունենա 3-րդը

«Մանկական Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող դուետը հանդես է գալու 3-րդ համարի ներքո՝ մրցույթի առաջին կեսում:
Նոյեմբերի 20-ին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կկատարեն Ավետ Բարսեղյանի և Նիկ Եգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:
Մեր պատվիրակներն արդեն Մալթայում են:
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում:

«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: