Բավ է պառակտվել
29-02-2016 15:14

«Օսկար 2016»-ին հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը

Ժամեր առաջ կայացավ «Օսկար» ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Այս նշանակալից իրադարձության կարմիր գորգով անցած աստղերին և հաղթողներին արդեն ներկայացրել ենք, իսկ հիմա անդրադառնանք փոքրիկ, բայց շատ կարևոր մի դրվագի։ Մրցանակաբաշխության ժամանակ հարգել և մեծարել են ամերիկահայ մեծ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը։ Կազմակերպիչները պատրաստել են հոլովակ, որում Blackbird երգի ներքո ներկայացրել են այն հայտնի մարդկանց, ովքեր կյանքից հեռացել են 2015-ին։ Սթեն Ֆրեբերգի, Լիզաբեթ Սքոթի, Քրիստոֆեր Լիի, Ալան Ռիքմանի, Ալեքս Ռոկկոյի կողքին հիշատակվել է նաև մեծանուն Քըրք Քըրքորյանը: