23-06-2016 20:07

Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվելու են հայկական ֆիլմեր

Հունիսի 23-30-ը կայանալու է Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնը, որի «Հատուկ ցուցադրություններ» ծրագրում ներկայացվելու է Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի պաշտոնական կայքից:

«Փակուղի» ֆիլմը ցուցադրվելու է հունիսի 24-ին և հունիսի 25-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնում:
«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ է շահել և ընտանիքով մեկնել Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերության տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Փառատոնի ոչ մրցութային «Սեքս, ուտելիք, մշակույթ, մահ» ծրագրում ներկայացվելու է Դավիթ Սաֆարյանի «28:94. Տեղական ժամանակ» (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ) ֆիլմը: Այն ցուցադրվելու է հունիսի 28-ին «Կարո. Հոկտեմբերի 11» կինոթատրոնի
Նշենք, որ փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է լիամետրաժ խաղարկային 12, վավերգրական 8, կարճամետրաժ 14 ֆիլմ: