26-08-2016 11:23

«Ողջույն Կենտրոնից» երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում, կմեկնարկի «Ողջույն Կենտրոնից» խորագրով միջոցառումը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Համերգային բազմաժանր ծրագիրը կուղեկցվի ուրախ երաժշտական և պարային համարներով, ինչպես նաև «Երևանի կրկես»-ի արտիստների` ակրոբատների, ծաղրածուների և աճպարարի հնարքներով:

Քաղաքապետարանից հիշեցնում են, որ «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում: