Նաոմի Քեմբլը փայլուն շուրթերով Pat McGrath-ից, Բեյոնսեն փետուրների մեջ, Քիմ Քարդաշյանը թափանցիկ զգեստով և մրցանակաբաշխության այլ դիտարժան հանդերձանքները:
MTV Video Music Awards - 2016-ի կարմիր գորգին տեղ էին գտել և չափազանց դեկորատիվ և լակոնիկ զգեստներ: Մինիմալիզմն ընտրել էին Նաոմի Քեմբլը, Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, ինչպես նաև Արիանա Գրանդեն և Հոլլենդ Ռոդենը:
Իր ողջ փայլով հայտնվեցին Բեյոնսեն` Francesco Scognamiglio-ի զգեստով և Հեյլի Բոլդուինը Chakra Couture-ի կոմբինիզոնով: Ստելլա Մաքսվելլն իր Moschino-ի տաբատով և տոպով այն հյուրերի ցանկում էր, ովքեր արարողության համար ինչ-որ պայծառ բան էին ընտրել:
Առավել անսպասելի վայրերում կտրվածքների վրա խաղադրույք էին կատարել Նիքի Մինաժը և Բրիթնի Սփիրսը: Աչքի ընկածների թվում էին նաև Թովա Լոն, ով MTV VMA - 2016-ի կարմիր գորգին հայտնվել էր Dion Lee-ի սպիտակ կոկտեյլային զգեստով և Reebok-ի սպորտային կոշիկներով: