20-06-2014 10:27

Մշակույթի նախարարն արձագանքել է Զվարթնոց-ի տարածքում խնջույք կազմակերպելուն

Հաշվի առնելով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառումների ընթացքում պատշաճ չեն վերահսկվել պայմանագրերում կնքված կետերը՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է նաև, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցնենք, որ սոցկայքերում մեծ տարածում էր գտել «Զվարթնոց»-ի տարածքում կիսավարտիքով շրջող մի անձի լուսանկար և տեղեկություններ, որ պատմամշակութային արգելոց-թանգարանում միջոցառում է կազմակերպվել։