Բավ է պառակտվել
20-11-2014 10:50

ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի դեսպանին

Նախօրեին ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:
Ողջունելով հյուրին, նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում հայ-լատվիական մշակութային կապերն առավել կամրապնդվեն և կզարգանան:
Զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է նախորդ տարիների մշակութային համագործակցությանը, նշելով, որ այն առավել ակտիվ է ընթանում երկու երկրների ազգային գրադարանների միջև, գրական ոլորտում: Այս համատեքստում, նախարարը դեսպանին տեղեկացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին 2012 թվականին մասնակցել է նաև լատվիացի բանաստեղծ և թարգմանիչ Մաիրա Ասարեն, ով նախագծից հետո իր ստեղծագործություններում անդրադարձել է Հայաստանին: Հ. Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը դարձնել շարունակական:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաև, առաջիկայում նախանշվող տարբեր ձևաչափերի մշակութային ծրագրեր:
Հանդիպման ավարտին դեսպան Էլիտա Գավելեն շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության և հայ-լատվիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված ջանքերի համար: