31-03-2016 11:31

Որդիս անընդհատ խոսում է հայրիկ ունենալու մասին. Լիլիթ Կարապետյան

Առաջին անհաջող փորձից երկար տարիներ հետո երգչուհի Լիլիթ Կարապետյանը մտածում է կրկին ամուսնանալու մասին: «Առաջին անհաջող փորձից հետո ինձ համար դժվար էր մոտ թողնել ևս մեկ տղամարդու, բայց նա կարողացավ հասնել նրան, որ որոշոցի ևս մեկ անգամ փորձել: Միաժամանակ պետք է նշեմ, որ այո, ես հիասթափություն ունեցել եմ, բայց առաջին անհաջող փորձից հետո երբեք չեմ մտածել, որ այլևս ոչ մի տղամարդու չեմ վստահելու»,- պատմեց 90-ականների սեքս-սիմվոլը: Լիլիթ Կարապետյանը դեռ չգիտի՝ նոր հարաբերությունները ամուսնությամբ կավարտվեն, թե ոչ, նրա խոսքերով՝ դա թողել է Աստծո կամեցողությանը: Երբ որդիս յոթ տարեկան էլ չկա, զգում եմ, թե ինչքան մեծ ուժ ունեմ կողքիս՝ ի դեմս նրա: Երկու տարի է, ինչ որդիս անընդհատ խոսում է հայրիկ և քույր կամ եղբայր ունենալու մասին Այն, որ Լիլիթ Կարպետյանի որդին դեմ չի լինի մայրիկի ամուսնությանը, դա հաստատ է, բայց մեր նկատառմանը, թե վախ չունի՞ արդյոք, որ օտար տղամարդն իր որդուն չի կարողանա վերաբերվել հարազատի նման, այ սա Լիլիթի ցավոտ կողմն է. «Հենց այս խնդրից ելնելով՝ ինքս լուրջ քայլեր չեմ ձեռնարկի այնքան ժամանակ, մինչեւ դրանում վստահ չլինեմ: Ես չգիտեմ կկայացնեմ արդյոք այդ  ընտությունը  եւ կամուսնանամ, թե ոչ, բայց եթե օրերից մի օր նման որոշում կայացնեմ, առաջին հերթին պետք է համոզված լինեմ նրա՝ ոչ թե ինձ, այլ որդուս սիրելու հարցում, պետք է համոզված լինեմ, որ տվյալ մարդը որդուս ընուդունում է հարազատի, սեփականի նման. թող ես սիրելիիս երկրորդ, երրորդ պլանում լինեմ, բայց առաջին տեղում պետք է որդիս սիրված եւ ընդունված լինի»,- նշեց նա: