19-10-2016 16:10

«Մոսֆիլմը» ավելի քան 500 անվճար ֆիլմեր է տեղադրել «ВКонтакте» սոցցանցում

«ВКонтакте» սոցիալական ցանցը և "Մոսֆիլմ» ստուդիան անվճար դիտման համար խորհրդային ֆիլմերի գրադարան են տեղադրել:

Հրատարակվել է ավելի քան 500 ֆիլմ: Դրանց թվում Էլդար Ռյազանովի, Սերգեյ Էյզենշտեյնի, Գեորգի Դանելիի, Նիկիտա Միխալկովի, Լեոնիդ Գայդայի, և այլ ռեժիսորների ֆիլմերն են: Լրիվ գրադարանը հասանելի է «Մոսֆիլմի» հրապարակման մեջ:

Էջի հայտնի տեսանյութերում հայտնվել է «Ռուսական կինոյի տարի» առանձին ցանկը, որի համար ընտրված են առավել հայտնի ֆիլմերը` «Ծառայողական սիրավեպ», «Աղջիկներ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Սերը և աղավնիները», «Ադամանդե ձեռքը» և այլն: