Բավ է պառակտվել
15-12-2015 15:47

Երգչուհի Մոնսերատ Կաբալիեին դատապարտել են կես տարվա ազատազրկման

Իսպանիայի Բարսելոնա քաղաքի դատարանն անվանի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին խարդախության համար դատապարտել է վեց ամիս բանտարկության։  Երգչուհին ընդունել է իր մեղքը. դատարանի դահլիճում նա անձամբ ներկա չի եղել, սակայն ցուցմունք տվել է տեսակապով` պատճառաբանելով վատ առողջական վիճակը: Բացի այդ, 82–ամյա Կաբալիեն պետք է վճարի 254 231 եվրո տուգանք։ Երգչուհին չի կարող պետական օգնություն ստանալ վեց ամսվա ընթացքում և պետք է վճարի ևս 72 հազար եվրո` որպես ժամկետանց վճարումների տոկոս։ Ամենայն հավանականությամբ, նա պայմանական պատիժ կկրի։ Երգչուհուն մեղադրում են 2010թ.–ին իսպանական գանձարանին հարկեր չվճարելու մեջ։ Կաբալիեն ֆորմալ կերպով համարվել է Անդորրայի բնակիչ, ինչը թույլ է տվել նրան հարկեր չվճարել Իսպանիայում։ Սակայն դատախազությունը պարզել է, որ երգչուհին օգտագործել է Անդորրայում իբրև բնակությունը հարկերից խուսափելու նպատակով, թեև մշտապես ապրել է Բարսելոնայում։ Արդյունքում Կաբալիեն իրեն մեղավոր է ճանաչել և համաձայնել է 250 հազար եվրո տուգանք վճարել, ինչպես նաև համաձայնել է 6 ամիս բանտարկությանը։ Բացի այդ, նա Իսպանիայի պետական գանձարան է վերադարձել արդեն 508 հազար եվրո։ Քանի որ խոսքը մի պատժի մասին է, որը նախատեսում է երկու տարուց պակաս բանտարկություն, իսկ նա նախկինում չի ենթարկվել քրեական պատասխանատվության, ապա այդ ժամկետը պայմանական կլինի։