28-09-2013 16:59

«Մանկական եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը

«Մանկական եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը իր «Շոկո ֆաբրիկա» երգով: Մցույթը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում

Հայաստանյան ընտրական փուլին մասնակցեցին 12 հոգի: Հաղթողն ընտրվեց հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության միջոցով` 50/50 հարաբերակցությամբ:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով  Հայաստանին հաղթանակ բերեց: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրել է Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: