Բավ է պառակտվել
23-01-2014 14:52

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման որոշում չկա

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման որոշում չկա։ Դեռ պետք է քննարկումներ լինեն», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանկ, նման հայտարարություն արեց ՀՀ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարել էր, թե որոշում կա, որ պետք է «Զվարթնոցի» հին շենքը քանդվի:
Ի պատսխան վերը նշվածի Պրն. Մինասյանն ասաց. «Շատ հնարավոր է, որ Արտյոմ Մովսեսյանը շատ մեծ ցանկություն ունենա, բայց նման որոշում պետք է Կառավարությունը կայացնի: Լավ կլինի, որ նա զբաղվի հենց քաղավիացիայի խնդիրներով: Այդ ի՞նչ մոլուցք է շենք քանդելը»:

Ճարտարապետների միության նախագահի խոսքով, իրենց կողմից առաջարկ է եղել մրցույթ հայտարարել, թե ինչպես կարելի է շահագործել օդանավակայանի հին շենքը:

«Ենթադրություն կա, թե այն պետք է քանդվի, այնտեղ այգի կառուցվի, մանրակերտ տեղադրվի... Այն իրենից մեծ արժեք է ներկայացնում մեր ճարտարապետության համար, այն մասնագետների կողմից շատ բարձր գնահատականի է արժանացել: Նման մոտեցումն անթույլատրելի է «Զվարթնոցի» հին շենքի նկատմամբ»,- ընգծեց Մկրտիչ Մինասյանը:

Բանախոսը մտահոգություն հայտնեց, թե մի օր կպարզվի, որ 60-ականներից մինչև հիմա ճարտարապետական նշանակության ոչ մի նշանակալից իրադարձության մասնակից չենք եղել:
«Կարծում եմ, որ Կառավարությունը խոհեմ կգտնվի և Էռնեկյանին առաջարկ կանի, որպեսզի շենքը պահպանվի»,- եզրափակեց ճարտարապետների միության նախագահը: