Բավ է պառակտվել
16-10-2015 14:50

Միխայիլ Գալուստյանը Top Film ընկերությանը սնանկ ճանաչելու դիմում է ներկայացրել

Ֆիլմերի դիստրիբյուտոր Top Film Distribution ընկերությունը սնանկության մասին հայց է ստացել դերասան Միխայիլ Գալուստյանի NG Production պրոդյուսերական ընկերությունից: Ընդհանուր առմամբ, Top Film-ում գրանցված է ընդհանուր 73 միլիոն ռուբլի գումարի ութ հայց, ներառյալ՝ Գալուստյանի ընկերության պարտքը։ Այն մասին, որ NG Production-ը, որը պատկանում է դերասան Միխայիլ Գալուստյանին և պրոդյուսեր Արմեն Անանիկյանին, պահանջում է սնանկ ճանաչել Top Film Distribution ընկերությանը, հայտնի է դառնում արբիտրաժային դատարանի բազայից։ 
Top Film-ը հիմնադրվել է 2006 թվականին և ռուսական վարձույթ է թողարկել ավելի քան 300 ֆիլմ։ Ընկերության հիմնադիրն է Վլադիմիր Արտեմենկոն: Հոկտեմբերի 11-ի դրությամբ ընկերությունը եզրափակում է Ռուսաստանում 2015 թվականի շրջանառությամբ ամենախոշոր դիստրիբյուտորների տասնյակը։