Բավ է պառակտվել
19-10-2016 16:44

Ռուսաստանի ամենագեղեցիկ ամուսնացած կինը պատմել է իր հայկական արմատների մասին

«Միսիս Ռուսաստան 2016» գեղեցկության մրցույթի հաղթող Նունե Կոբյացկայան պատմել է իր հայ-ռուսական ընտանիքի և հաջողության գաղտնիքի մասին:

Շաբաթ օրը Դոնի Ռոստովում ընտրեցին Ռուսատանի` ամուսնացած ամենագեղեցիկ միանգամից երկու կանանց.  «Միսիս Ռուսաստան» տիտղոսին արժանացան Նունե Կոբյացկայան Ռոստովից և Ելենա Բլիովսկայան Յարոսլավլից:

«Ես ծնվել եմ Երևանում: Մայրս ռուս է, հայրս` հայ: Ավելի ուշ մենք տեղափոխվեցինք Ռուսաստանի հարավային մայրաքաղաք: Մայրս, երբ ինձ տեսավ, ցանկացավ արտասովոր անուն տալ: Այդպես էլ եղավ: Նունե նշանակում է ծաղիկ», - նշել է Կոբյացկայան:

Նա նաև նշել է, որ մանկուց նորաձևության և գեղեցկության ոլորտում է և դրանից հաճույք է ստանում: «Ցանկանում եմ ասել, որ «Միսիս Ռուսաստան International-2016»-ը իմ հինգերորդ, ամենագլխավոր տիտղոսն է», - ասել է Կոբյացկայան:

Նրա խոսքով, չնայած, որ ժյուրիի որոշմամբ թագին և ժապավենին արժանացել են երկու հաղթողներ, ԱՄՆ-ում կայանալիք համաշխարհային մրցույթին Ռուսաստանը ներկայացնելու իրավունքը տրվել է Կոբյացկայային: «Այդ մասին ասել են մրցանակաբաշխության ժամանակ, և ես դրանից անչափ երջանիկ եմ», - ասել է Կոբյացկայան:

Գեղեկցուհին ներկայացրել է նաև իր հաջողության գաղտնիքը: «Գաղտնիքն այն է, որ շատ կենսուրախ մարդ եմ, յուրաքանչյուր օր դիմավորում եմ ժպիտով, շատ եմ սիրում իմ աշխատանքը, այն ինձ մեծ բավականություն է պարգևում», - նշել է Կոբյացկայան:

Նա ասել է, որ ղեկավարում է իր սեփական գործակալությունը, որը զբաղվում է տոնական միջոցառումների կազմակերպմամբ և պատրաստ է գիշերներով աշխատել իր նախագծերի վրա` հասնելու համար այն արդյունքին, որ ի սկզբանե պատկերացրել էր: «Բացի այդ, ակտիվ կենսակերպը. մաքուր օդին երեխայի հետ զբոսանքները թույլ են տալիս միշտ լավ տեսք ունենալ: Ես խորապես համոզված եմ, որ մենք պետք է առույգ լինենք, անընդհատ ինչ-որ բանի ձգտենք և փախչենք», - ընդգծել է Կոբյացկայան: