Բավ է պառակտվել
01-10-2016 13:59

«Միսիս Եվրոպա 2016». Կովկասը կներկայացնի հայուհին (լուսանկարներ)

Հայտնի մոդել Աննա Դեմիրխանյանը «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության միջազգային մրցույթում կներկայացնի ոչ միայն Հայաստանը, այլ նաև Կովկասը: Մրցույթը տեղի կունենա Սոչիում հոկտեմբերի 1-5-ը: Գեղեցկուհի մոդել Աննա Դեմիրխանյանն արդեն ժամանել է Սոչի՝ «Միսիս Եվրոպա 2016» գեղեցկության միջազգային մրցույթին մասնակցելու համար: Մոդելի խոսքով, իր համար անակնկալ է եղել, որ ներկայացնելու է ոչ միայն իր հայրենիքը, այլ նաև Կովկասը: «Շատ հուզիչ է: Մի՞թե գնում եմ թագի հետևից: Պատկերացրեք, ինչ հիանալի է, որ ողջ Կովկասը ներկայացնում է հայուհի», — ասաց Աննան:

 Մոդելը որոշ մանրամասներ պատմեց այն մասին, թե ինչպես է դարձել միսիս Կովկաս: Աննան նշեց, որ մրցույթի կազմակերպիչը հրավերներ է ուղարկել տարբեր երկրներ: Յուրաքանչյուր մրցույթում մասնակիցների թիվը սահմանափակ է: «Այնուհետև երկրներն ուղարկում են իրենց թեկնածուների լուսանկարները և բնութագիրը: Ահա, ինձ ընտրեցին, որպեսզի ներկայացնեմ մեր տարածաշրջանը», — ասաց գեղեցկուհին:

 Աննան իր հետ Սոչիի է տարել անմոռուկներ (Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշը), որպեսզի նվիրի մյուս մասնակիցներին: Մոդելը հավելեց, որ սկսել է ծանոթանալ նրանց հետ: Նա բնակվում է միսիս Անգլիայի հետ նույն համարում։ Անգլուհին լավ տպավորություն է թողել: «Պարզվեց, որ այստեղ ես բոլորից լավ գիտեմ անգլերեն», — ասաց Աննան:

Դեմիրխանյանը մրցութային զգեստ մի քանի ունի, իսկ եզրափակիչ ելույթի համար զգեստը կարելու է մոդելի մայրը: «Միսիս Եվրոպա» մրցույթը տեղի է ունենում ավելի քան 10 տարի, սովորաբար դրան մասնակցում է աշխարհի տարբեր երկրների շուրջ 50 ներկայացուցիչ: Շաբաթվա ընթացքում աղջիկները գտնվում են ժյուրիի անդամների սևեռուն ուշադրության ներքո, մասնակիցներն այցելում են տարբեր սոցիալական հաստատություններ, ցուցադրում իրենց տաղանդը, ինչպես նաև արտաքին տվյալները: Մրցույթն անցնում է մի քանի փուլերոմ՝ ներկայանալ անգլերենով, տաղանդների մրցույթ, ազգային տարազով և դեֆիլե երեկոյան զգեստով: Մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ բոլորը պետք է ամուսնացած լինեն և երեխա ունենան: Այս տարի մրցույթն առաջին անգամ տեղի է ունենում Ռուսաստանում: Տվյալ պահին մասնակիցների թիվը կազմում է 40: