Բավ է պառակտվել
19-12-2016 11:52

«Միսս աշխարհ-2016» է դարձել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը

  

Կիրակի երեկոյան հայտնի է դարձել« Միսս աշխարհ 2016»-ի գեղեցկության մրցույթի հաղթողի անունը: Դա Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ստեֆանի Դել Վալիեն է: Երկրորդ տեղում Դոմինիկյան հանրապետության ներկայացուցիչ Յարիտզա Միգելինա Ռեյես Ռամիրեսն է, իսկ երրորդ տեղում՝ Ինդոնեզիայի քաղաքացի Նատաշա Մանուելան։ Այս արդյունքները պաշտոնապես հայտարարվել են ստուգատեսի ժյուրիի կողմից:
Հանդիսության ընթացքում 19-ամյա հաղթողի՝ Դել Վալիեի թագը շնորհել է «Միսս աշխարհ-2015», մեքսիկուհի Միրեյա Լալագունան։
Մրցույթն անց է կացվել նորաբաց MGM National Harbor հյուրանոցային-ժամանցային համալիրում, որը գտնվում է Վաշինգտոնի արվարձան Օքսեն-Հիլում ՝ Մերիլենդ նահանգում:


Նշենք, որ «Միսս աշխարհ-2015»-ի գեղեցկուհիների քսանյակում են հայտնվել Ավստրիայի, Բելգիայի, Բրազիլիայի, Վենգրիայի, Գանայի, Դոմինիկյան Հանրապետության, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Քենիայի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Կուկա կղզիների, Մոնղոլիայի, Պուերտո-Ռիկոյի, Սլովակիայի, ԱՄՆ-ի, Թայլանդի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: Առաջին հնգյակ են դուրս եկել Դոմինիկյան Հանրապետության, Ինդոնեզիայի, Քենիայի, Պուերտո-Ռիկոյի և Ֆիլիպինների գեղեցկուհիները:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են 117 գեղեցկուհիներ։