«Միսս Ամերիկա-2015» կոչմանն արժանացել է Նյու Յորք նահանգը ներկայացնող՝ ծագումով ռուս 23-ամյա Կիռա Կազանցևը: Մրցույթի եզրափակիչն անցկացվել է Ատլանտիկ-Սիթիում (Նյու Ջերսի նահանգ): Շոուն ուղիղ եթերում հեռարձակվել է ABC հեռուստաընկերության եթերում:
Կիռան ծնվել է Կալիֆոռնիայում, բայց վերջին տարիներին ապրում է Նյու Յորքում: Նա սովորում է Հովսթրայի համալսարանում, երազում է դառնալ իրավաբան և մասնագիտանալ միջազգային իրավունքի ոլորտում:
Մրցույթի կանոնների համաձայն՝ նրան շնորհվում է 50 հազար դոլար մրցանակ: Կիռան ժյուրիի անդամների վրա տպավորություն է գործել ոչ միայն արտաքին տվյալներով, այլ նաև Ֆարել Ուիլյամսի Happy երգի կատարմամբ: