12-09-2014 15:22

Միշել Օբաման ՛տրանսվեստիտ՛՛ է, իսկ երգչուհի Ադելը՝ ՛՛հաստլիկ՛՛

Նյու Յորքում կիրակի կայացել է ամերիկյան հեռուստաաստղ Ջոան Ռիվերսի հուղարկավորությունը: Լրատվամիջոցները հիշել են, թե ում էր նա արգելել ներկա լինել իր թաղման արարողությանը:
Նշենք, որ թաղմանը ներկա են գտնվել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հյու Ջեքմանը, Վուփի Գոլդբերգը, Քելի Օսբորնը, Սառա Ջեսիքա ՓարքերըSunday Morning Herald-ի փոխանցմամբ՝ ամերիկյան հեռուստատեսության վետերանը հայտնիներից իր թաղմանն արգելել էր ներկա լինել ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային, երգչուհի Ադելին և հեռուստահաղորդավար Չելսի Հենդլերին:
Ռիվերսի վերջին հարցազրույցներից մեկը բացատրում է «ընտրությունը». հարցազրույցում նա Միշել Օբամային անվանել էր «տրանսվեստիտ», Ադելին՝ «հաստլիկ», իսկ Հանդլերին՝ «հարբեցող» ու «պոռնիկ»:
Ռիվերսն իր թաղման վերաբերյալ «կարգադրություններ» էր արել, քանի որ իր խոսքով՝ ինքը տարիքն առած է և շուտով մահանալու է: