14-04-2017 15:16

Մշակնախը բիզնես նպատակներով վարձակալության է հանձնում հայկական քարանձավները. սպելեոլոգ

Մեր Հանրապետությունում մի շարք քարանձավներ վարձակալության հանձնելու վերաբերյալ Մշակույթի նախարարի որոշումը չի օգնի պահպանել այդ պատմական հուշարձանները, այս մասին հայտարարել է Հայաստանի սպելեոլոգիայի կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը:
Նրա խոսքերով, քարանձավների վարձակալության հանձնելու վերաբերյալ Մշակույթի նախարարության հայտարարած մրցույթը զուտ բիզնես նպատակներ է հետապնդում:« Ես դեմ չեմ, որ քարանձավներն օգտագործեն այնպես՝ ինչպես ավելի նպատակահարմար է դրանց պահպանության համար, ես դեմ եմ, որ դրանք շահագործվեն տարատեսակ մասնավոր դեմքերի կողմից»,-ավելացրել է Շահինյանը:
Նա ընդգծել է, որ Մշակույթի նախարարության հայտարարության մեջ քարանձավների պահպանության մասին խոսք անգամ չկա, և այն ավելի շատ բիզնես առաջարկ է հիշեցնում:
« Հայաստանում ազատ առևտրային հարաբերություններ են գործում, երբ ամեն ինչ գտնվում է մասնավոր անձանց ձեռքերում: Խնդիրը մեր պատմական հուշարձանների պահպանության անհրաժեշտության մեջ է: Ինը տարիների ընթացքում մենք պայքարում ենք դրա համար»,- նշել է Շահինյանը:
Նա նաև հայտնել է, որ 20 տարիների ընթացքում Հայաստանում ոչնչացվել է մոտ 70 քարանձավ: