15-07-2016 12:34

72-ամյա Միք Ջագերը 8-րդ անգամ հայր կդառնա

Հեղինակավոր Rolling Stones ռոք խմբի մեներգիչ Միք Ջագերի ընկերուհին` 29-ամյա Մելանի Համրիքը, հղի է ու պատրաստվում է լույս աշխարհ բերել ռոքերի 8-րդ երեխային:
Տեղեկությունը հաստատել է Ջագերի պաշտոնական ներկայացուցիչը:
72-ամյա ռոքերն ունի 7 երեխա` Ջորջիան, Ջեյմսը, Ջեյդը, Էլիզաբեթը, Լուկասը, Կարիսն ու Գաբրիելը: Բացի այդ, Ջագերն ունի 2 թոռ:
Ինչ վերաբերում է նրա 8-րդ երեխայի մորը, ապա հայտնի է, որ Համրիքը բալետի պարուհի է:
Հիշեցնենք, որ մայիսին Rolling Stones-ի մեկ այլ անդամ` Ռոնի Վուդը, 68 տարեկանում կրկին հայրացել է: Նրա կինը` Սելի Համֆրիսը, լույս աշխարհ է բերել զույգ աղջիկների: