Բավ է պառակտվել
18-01-2016 17:08

Միհրանն ու Արփին՝ իրենց նշանադրության լուրերի մասին

Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի սիրավեպի մասին խոսակցություններն են։ Հանրության ուշադրությունից չեն վրիպում խմբակային լուսանկարները, որտեղ նրանք իրար կողքի են ու շարունակ քննարվում է նրանց հավանական սիրավեպը։ Այժմ խոսակցություններ են տարածվել, որ օրեր առաջ Միհրանն ու Արփին գաղտնի նշանադրվել են։ «Այս փուլում, առհասարակ, հարցազրույցներ չեմ տալիս։ Չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, սակայն կնշեմ, որ դրանք սուտ լուրեր են»,- ասել է դերասանուհին։ Միհրանն էլ նշել է, որ այս քննարկումներն իրեն շատ են զայրացնում, իր անձնական կյանքը որևէ մեկին չի վերաբերում, որ անընդհատ քննարկում են։ «Ո՛չ ես, ո՛չ Արփին որևէ բան չենք ասել, սակայն անընդհատ քննարկում են այդ թեման։ Որևէ մեկի գործը չէ իմ անձնական կյանքը: Եթե իմ կյանքում ինչ-որ փոփոխություն լինի, մարդիկ կիմանան այդ մասին»,- նշել է երգիչը։