02-06-2015 10:07

ՌԴ-ն պահանջում է վաճառքից հանել Այվազովսկու կտավը

ՌԴ ներքին գործերի նախարարությունը պնդել է հանել Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» նկարը լոնդոնյան վաճառքից: Նախարարությունն Ինտերպոլի միջոցով հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններ: Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:  «Ինտերպոլի ռուսական բյուրոն շարունակում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Այվազովսկու նկարը օրինական տիրոջը վերադարձնելու համար»,- ասել է նա: Ներկա պահին ռուս իրավապահները սպասում են բրիտանացիների պատասխանին: 1870 թվականին ստեղծված կտավը հունիսի 2-ին վաճառքի է հանվելու Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը: Sotheby's-ի ներկայացուցիչները պնդում են, որ կտավը չկա արվեստի գողացված նմուշների ցանկում, որն ավելի վաղ տարածել էր ՌԴ մշակույթի նախարարությունը: