Բավ է պառակտվել
04-07-2014 17:41

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է. Այսօր Մ. Մկրտչյանի ծննդյան օրն է

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։Դերասանր ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր։ Հենց այսպիսի դերասան էր հայազգի մեծագույն հանճարը՝ Մհեր Մկրտչյանը: Այսօր նրա ծննդյան օրն է: Եթե ողջ լիներ կդառնար 84 տարեկան: Վարպետը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Արդեն 1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։ Ժողովրդի սիրելին հայտնի է Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։ Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
Ստորև ներկայացնում ենք Մհեր Մկրտչյանի մտքերից.
Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել:
Մարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է…
Դերասանական արվեստի ամենամեծ գործիքր աչքերն են, աչքերր։
Կյանքր, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրր ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով՝ վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին։
Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի։