15-05-2015 14:51

Երևանում մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթը

Երևանում հունիսի 6-ին մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը «ջութակ» մասնագիտությամբ: Մրցույթի առաջին փուլում կմասնակցեն 29 երիտասարդ ջութակահարներ 17 երկրներից: Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Ավստրիան, Կորեան, Ճապոնիան, Սերբիան, Էստոնիան, Վենեսուելան, Ղազախստանը, Լիբանանը, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Բելառուսը, Չինաստանը: Հայտերի մեծ քանակի և երաժիշտների բարձր կատարողական վարպետության պատճառով մասնակիցների թիվը ավելացել է և հասել 24-ից 29-ի: Արամ Խաչատուրյանի անվան միջազգային մրցույթը կազմակեպվում է Հայաստանի մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյանի անվան մրցույթ» հիմնադրամի և Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ջանքերով: Մրցույթն անցնում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորության ներքո, որը մրցույթի Հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: