01-10-2013 12:48

Այսօր Երաժշտության միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է (International Music Day): Այն սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ 1975թ.

Երաժշտության միջազգային օրվա սահմանման նախաձեռնողներից մեկը եղել է կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

Տոնն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում համերգային ծրագրերի միջոցով, որոնց մասնակցում են ճանաչված կատարողներ ու խմբեր:

Մարդկությունը, երաժշտության հետ ծանոթ է դեռ հնագույն ժամանակներից: Աֆրիկայի քարանձավներում պահպանվել են ժայռապատկերները, որտեղ պատկերված են մարդիկ երաժշտական գործիքներով:

2000 թվականին չինացի հնագետները հայտնաբերել էին երաժշտական գործիքների թանգարան, որը ստեղծվել է 2 հազար տարի առաջ` չինական Հան  դինաստիայի դարաշրջանում: