Վերջին տարիների հոլիվուդյան ամենահեղինակավոր դերասաններից մեկը կարող է նկարահանվել Սթիվեն Քինգի «Սարսափների Թագավորը» վեպերի ցիկլի էկրանավորման հարմար: Դերասանը ծանոթացել ապագա ֆիլմի սցենարին և չի կարողացել կողնորոշել դերեր մեջ: Առաջինը - ցիկլի գլխավոր դերն է` հրաձիգ Ռոլանդը, իսկ երկրորդը, հիմնական հակառակորդ Ռենդալ Ֆլեգը, որ հնարավորություն ունի ճանապարհորդել աշխարհների միջև: ՄակԿոնահին վերջնական որոշում դեռ չի կայացրել: Սակայն սցենարիսի և ռեժիսորր հարցում պրոդյուսերներն արդեն կողմնորոշվել են: Դրանք կլինեն համապատասխանաբար Ակիվա Գոլդսմանը («Ես ռոբոտ եմ», «Դա Վինչիի Կոդը») և Նիկոլաս Արսելը («Վիշապի դաջվածքով աղջիկը»): «Մութ աշտարակ»-ը ամերիկացի գրող Սթիվեն Քինգի գրած վեպերի ցիկլ է: Այն համատեղում է երևակայական, սարսափ, գիտական գեղարվեստ և վեստերն ժանրերը: Շարքը պատմում է մի հրաձիգի`Ռոլանդ Դիսքեյնի երկար շրջագայության մասին է, որը լեգենդար Մութ աշտարակի որոնման մեջ է: Ցիկլը ներառում է ութ գիրք, որոնցից վերջինը թվագրվում է 2012 թվականին:
Բավ է պառակտվել