Բավ է պառակտվել
03-05-2016 22:25

Met Gala 2016. կարմիր գորգ (լուսանկարներ)

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում մեկնարկել է Կոստյումի ինստիտուտի պարահանդես 2016–ը, որը հայտնի է որպես Met Gala: Այն ամենամյա կազմակերպվող շքեղ միջացառում է, որին մասնակցում են միայն ամենահայտնիները, ամենապահանջվածները, ամենասիրվածները, մի խոսքով՝ ամենա-ամենաները։

 

Պարահանդեսը յուրաքանչյուր տարի ունի իր թեման (այս անգամ պարահանդեսի թեման էր «Ձեռքն ու մեքենան. նորաձեւությունը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում»):  Ցուցահանդեսը նվիրված է  ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությանը haute couture և pret-a-porte նորաձևության վրա:

Կոստյումի ինստիտուտի պարահանդեսի թեման ըստ ավանդության դառնում են Met Gala-ի դրես կոդը, իսկ դրա մեկնաբանությունը հյուրերն արդեն ազատ են տալ սեփական ցանկությամբ և ոճով:

 

Օրինակ, երեկոյի հաղորդավարուհի Թեյլոր Սվիֆթը մի քանի շաբաթ առաջ տված հարցազրույցում խոստացել էր երեկույթին ներկայանալ «սրով ռոբոտի» տեսքով, սակայն իր խոստումը նա չի պահել: Կարմիր գորգին երգչուհին հայտնվել է (բարեբախտաբար) առանց սրի, և Նիկոլա Գեսկյերի նրա համար ստեղծված զգեստը  ավտոմեքենաների թեմային մոտ էր միայն իր մետաղյա գույնով:

Ի լրումն Թեյլոր Սվիֆթի և երեկոյի անփոփոխ տիրուհի Աննա Վինտուրի` Met Gala-ի հյուրերին այս տարի դիմավորել են  Նիկոլա Գեսկյերը, բրիտանացի դերասան Իդրիս Էլբան, Apple- ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Իվը:

Met Ball կարմիր գորգի  վրայով քայլեցին Մադոննան, Ումա Թուրմանը, Լեյդի Գագան, Սառա Ջեսիկա Պարկերը, Մարիա Շարապովան, Ալիսիյա Վիկանդերը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Սինդի Քրոուֆորդը և բազմաթիվ այլ աստղեր: Առաջարկում ենք դիտել երեկույթի հյուրերի մասին պատրաստած մեր ռեպորտաժը և գնահատել, թե ինչպես են նրանք կարողացել գլուխ հանել առաջարկված նորաձևության խնդրից: