Բավ է պառակտվել
22-12-2017 13:24

Տարոն Մարգարյանը պետական պարգև է հանձնել Գարիկ Մարտիրոսյանին (Լուսանկար)

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռուստատեսության ոլորտում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության հարցում ցուցաբերած աջակցության համար «Արգիշտի Առաջին» հուշամեդալ է շնորհել ռուսաստանցի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանին:
Այդ մասին իր Instagram –ի միջոցով հայտնել է Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան:
«Սա Գարիկի առաջին պետական պարգևն է: Հպարտանու՛մ եմ քեզանով: Դու ընտանիքի հպարտությո՛ւնն ես, Դու Երևանի հպարտությունն ու Հայաստանի հպարտությու՛նն ես: Դու քո ժողովրդի արժանի զավակն ես, ով արդեն 20 տարի շարունակ փառավորում է իր երկիրը և նպաստում է համագործակցությանը՝ ոչ միայն Մոսկվայի և Երևանի, այլ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև»,- գրել է նա: