Իզուր չէին փաստորեն Մել Գիբսոնին 10 րոպե հոտնկայս ծափահարում Վենետիկի 73-րդ կինոփառատոնի ժամանակ:
Սեպտեմբերի սկզբին այնտեղ կայացավ Մել Գիբսոնի նոր «Խղճի մտոք» (Hacksaw Ridge) ֆիլմի պրեմիերան. իրական պատմություն պատերազմի հերոս, Պատվո մեդալի արժանացած շարքային Դեսմոնդ Թ. Դոսսի մասին։ Իր կրոնական համոզմունքներից ելնելով` նա հրաժարվել է զենք կրել եւ հակառակորդին սպանել, ինչի պատճառով տեղափոխվել է բուժմաս: Մել Գիբսոնի երկրպագուների համար հիանալի նորություններ ունենք: Դերասանը 9-րդ երեխան կունենա: Դերասանի 26-ամյա ընկերուհին՝ Ռոզալինդ Ռոսը, երեխայի է սպասում: Սա Ռոսի առաջին երեխան է, իսկ Գիբսոնն իր նախկին կանանցից արդեն 8 երեխա ունի: Հաղորդվում է, որ երեխան լույս աշխարհ կգա մյուս տարի:
«Մելն ու Ռոզան անհամբերությամբ սպասում են երեխայի ծնվելուն»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: