Բավ է պառակտվել
27-08-2014 16:21

Վենետիկի միջազգային կինոփառատոնի մեկնարկն այսօր է

Այսօր Իտալիայի Լիդո կղզում մեկնարկում է աշխարհի ամենահին կինոֆորումը՝ Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնը, է lenta.ru-ն: Փառատոնն ավանդաբար անց է կացվում Լիդոյի Կինոյի պալատում: Այս տարի բացման ֆիլմը Մայքլ Քիթոնի մասնակցությամբ մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ժապավենն է՝ կատակերգություն իր կինոկարիերան վերածնել ցանկացող դերասանի ճակատագրի մասին:
Այս տարի փառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի համար կպայքարի մրցութային ծրագրում ներկայացված 20 ֆիլմ: Հաղթողներին կհայտարարեն սեպտեմբերի 6-ին:
Այս տարվա Վենետիկի կինոփառատոնին կներկայացվի նաև Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ՝ թուրք անվանի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Cut» աշխատանքը:
Այս փառատոնը կառանձնանա նաև վերջին շրջանի փառատոնային միտումով՝ սերիալի ցուցադրումով: Կցուցադրվի ամերիկացի ռեժիսոր Լիզա Խոլոդենկոյի «Օլիվ Քիթրիջ» սերիալի առաջին մի քանի մասը: