06-09-2016 16:54

Սեպտեմբերին Գյումրիում տեղի կունենա միջազգային ռոք փառատոն

Սեպտեմբերին Գյումրիում տեղի կունենա միջազգային ռոք փառատոն, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղեկալ Արթուր Պողոսյանը:

«Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 24-25-ին` «Սև բերդի» տարածքում: Փառատոնին կմասնակցեն ռոք խմբեր Հայաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից: Երաժշտական տոնը նվիրվում է Հայաստանի անկախության 25-ամյակին», - ասաց Պողոսյանը:

Պողոսյանը նշեց, որ միջոցառումը շատ հետաքրքիր է լինելու, սակայն դեռևս չհայտնեց, թե որ խմբերն են մասնակցելու փառատոնին:

Հայաստանը 2016 թ.-ի սեպտեմբերի 21-ին նշում է երկրի անկախության 25-ամյակը: Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։