27-02-2014 15:21

Մայրաքաղաքի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության գրադարանները տարեցտարի համալրվում են նոր գրականությամբ: Գրադարանային ֆոնդերի թարմացման աշխատանքների շրջանակում 2013թ. գրադարանային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիոն 712136 կտոր գրականություն: Նկատենք, որ 2012 թվականի համեմատ այն ավելացել է 16432 գրքով: Դրանք ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրքեր են եղել:
Զգալի աշխատանքներ են տարվել նաև գրադարանային ֆոնդի թվայնացման ուղղությամբ: Մասնավորապես, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն իր որոշ մասնաճյուղերով համալրվել է նաև տեսա- և ձայնասկավառակների առանձին ֆոնդով: Այստեղ աճել է նաև ընթերցողների թվաքանակը: Եթե 2012-ին գրադարանն ունեցել է 26227 ընթերցող, ապա 2013-ին 36269:
Գրադարանային ֆոնդի արդիականցման և համալրման աշխատանքներին զուգահեռ աճում է հաճախումների թիվը: 2012 թվականի 627352-ի համեմատ նախորդ տարվա ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 655146: