Բավ է պառակտվել
07-08-2014 16:40

Մայքլ Ջեքսոնը մահից 5 տարի հետո կրկին մեղադրվել է մանկապղծության մեջ

Փոփ երաժշտության արքայի մահից հինգ տարի հետո նրան կրկին մանկապղծության մեջ են մեղադրում: Ջեքսոնի ժառանգների դեմ հայց է ներկայացրել 36-ամյա Ջեյմս Սեյֆչակը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով The Independent բրիտանական թերթին:
Սեյֆչակը պնդում է, որ ավելի քան 20 տարի առաջ ինքը փոփ արքայի կողմից սեռական բռնության է ենթարկվել առնվազն՝ հարյուր անգամ:

Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Ջեքսոնն ու Սեյֆչակը միասին նկարահանվել են Pepsi-ի գովազդում, որից հետո, հայցվորի փաստաբանի խոսքով, նրանց միջև «անառողջ» հարաբերություններ են սկսվել:

Չորս տարի շարունակ Ջեքսոնը դեռահաս տղային իր հետ «Bad» ալբոմի համերգային շրջագայություններին է տարել: Սեյֆչակը պնդում է, որ ինքը քնել է երգչի անկողնում, ով պարբերաբար բռնությունների է ենթարկել իրեն, իսկ երբ նա արդեն հասունացել է, Ջեքսոնը կորցրել է նրա հանդեպ հետաքրքրությունը:

Ընդ որում՝ հայցի համաձայն՝ փոփ արքան տղայի ծնողների «ուղեղի լվացմամբ» է զբաղվել՝ համոզելով նրանց, որ Սեյֆչակն է իրեն ներգրավել սեռական խաղերի մեջ, որը վսեմ բարեկամական սեր է կոչվում:
Գործով լսումները նշանակված են 2014 թվականի սեպտեմբերի 4-ին: