18-04-2014 15:50

"Ես հպարտ եմ, որ հայ եմ, և, առաջին հերթին, սրտով եմ երգում". Մարտ Բաբայան

Հայտնի է, որ շոու բիզնեսի աշխարհը դժվարությամբ է ընդունում նոր տաղանդներին: Պատահում է, որ աստղերից մեկը սկսում է մյուսից ավելի վառ շողշողալ... Մարտ Բաբայանը Հայաստանում "Ձայն" նախագծի կիսաեզրափակչի հաղթողն է: Այս տաղանդավոր երգիչը և կոմպոզիտորը, ով սիրված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսաստանյան հանդիսատեսի կողմից, իր դրական լիցքերի և պրոֆեսիոնալ վոկալային տվյալների շնորհիվ անտարբեր չի թողել որակյալ երաժշտության սիրահարներին:
 Իր էստրադային ձեռքբերումներից զատ Մարտը նաև իսկական հայրենասեր է, հավատարիմ ընկեր, բարեսիրտ անձնավորություն: 
Վերջերս երգչի կյանքում բազում ստեղծագործական իրադարձություններ են տեղի ունեցել, ուստի News.gisher.ru-ն որոշել է զրուցել Մարտի հետ և տեղեկանալ նրա գալիք ստեղծագործական ծրագրերի և կյանքի մասին:



N.G  -Մարտ, Դու "Ընկերների հետ" մենահամերգով ես հանդես եկել քո ծննդյան օրը մոսկովյան "Ալմա Մատեր" ակումբում: Ասա, այդ ի՞նչ էր. աշխատասիրության արդյու՞նք, թե՞ երգեցողություն սեփական հաճույքի համար: 
Մարտ -Ինձ առաջարկեցին կազմակերպել մենահամերգը հենց իմ ծննդյան օրը: Ճիշտ է, այդ օրը ես աշխատանք էի նախատեսել, որից հետո մեկ ժամ անց ես պետք է հասնեի "Ալմա Մատեր", սակայն ես համաձայնեցի և ամեն ինչ հասցրեցի: Մենահամերգը ինձ համար հանգիստ էր, և ես երգում էի սեփական հաճույքի համար:

N.G -Ես գիտեմ, որ համերգը պետք է փոքր ինչ այլ ձևաչափով անցներ: Ինչպե՞ս դրան վերաբերվեց հանդիսատեսը:
Մարտ  -Այո, այն պետք է անցներ երաժիշտների հետ, սակայն նրանցից ոմանք պայմնագրային աշխատանքով են զբաղվում արտիստների հետ, ովքեր կարող են ցանկացած պահին նրանց խնդրել աշխատել: Այդպես էլ ստացվեց, սակայն ես բարեհաջող երգեցի Ալեքսանդր Լոսևի հետ, իսկ դրանից հետո ես ելույթ ունեցա իմ ձևաչափով: Համերգը շատ աշխույժ էր և անցավ ընկերների շրջապատում: Ինչպես և նախատեսված էր, բազում նվերներ եղան, սակայն ամենից կարևորն այն է, որ նրանք հիանալի տրամադրության մեջ էին:
N.G  -Ինչպիսի՞նն են քո գալիք ստեղծագործական ծրագրերը:
Մարտ  -Սպասում եմ Աննա Սեմենովիչի, Մարգարիտա Պոզոյանի և Աննա Դովլյայի հետ նկաահանված տեսահոլովակներին: Մեծ դուետային աշխատանք է կատարվել, որը ինձ բավարարեց անվազն մեկ տարով: Շուտով տեղի կունենան ամբողջովին նոր՝ "ՄԱՐԻԱՄ" անվանմամբ երգի տեսահոլովակի նկարահանումները: Սակայն դեռ ժամանակ կա, իսկ շուտով ես պետք է զբաղվեմ "ՎՈՍՏՈԿ FM" ալիքում իմ "ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈ" երաժշտական էջով և արդեն դուետային ալբոմ թողարկել: Ընդհանուր առմամբ, ես շատ ստեղծագործական ծրագրեր ունեմ: Ես չեմ սիրում տեղում դոփել, միշտ առաջ եմ շարժվում:

N.G  -Աննա Սեմենովիչի և Քրիստինե Պեպելյանի հետ կատարված երգերդ չափազանց հայտնի են դարձել, իսկ ո՞ր արտասահմանյան աստղի հետ դու կցանկանայիր երգել:
Մարտ  -Քրիստինե Պեպելյանի հետ կատարած երգս չափազանց հայտնի է դարձել: Ես կցանկանայի երգել մի անձնավորության հետ ոչ թե կոմերցիոն նպատակով, այլ նրա դրական լիցքերից ինձ երջանիկ զգալու համար: Այդ Սթիվի Ուանդերն է: Ցավոք, իմ կողմից չափազանց սիրված Ուիթնի Հյուսթոնը հեռացել է կյանքից, և այդ երազանքը այլևս անիրական է:

N.G  -Գիտեմ, որ դու օրեցօր էլ ավելի հայտնի ես դառնում. դու և' կոմպոզիտոր ես, և' երգիչ; Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ ես ավելի շատ ոգեշնչվում՝ Հայատանու՞մ, թե՞ Ռուսաստանում:
Մարտ  -Ես ոգոշնչվում եմ ամենուրեք; Օրինակ՝ Մարգարիտա Պոզոյանի հետ կատարած "БЫЛО ИЛИ НЕТ" երգը ես գրել եմ Երևանում, իսկ"Лишь Любовь", "Люби", "Два сердца" երգերը՝ Մոսկվայում: Գրում եմ այնտեղ, որտեղ առավել հաճախ եմ լինում: Կարծում եմ, որ բոլոր հաջորդ երգերս կգրեմ Իսրայելում (ծիծաղում է - խմբ.): ինձ չափազանց հազվադեպ են Երևան հրավիրում: Երևի թե պատճառն այն է, որ ես չեմ երգում հայերեն լեզվով: Ստացվել է այնպես, որ ես ռուսախոս հայ եմ, սակայն երաժշտությունը լեզու չունի: Առաջին հերթին ես սրտով եմ երգում, իսկ իմ երգերից յուրաքանչյուրը տարբերվում է հայկական նրբերանգներով և հայկական ելևեջներով: Ես շատ եմ սիրում իմ ժողովուրդը և հպարտ եմ, որ հայ եմ և կցանկանայի ավելի հաճախ հրավերներ ստանալ նաև իմ ազգից, այլ ոչ միայն այլ ժողովուրդներից: Տխուր է, որ Երևան հաճախ րավիրում են Մոսկվայից ոչ հայազգի երաժիշտների հարսանիքներում հայկական պարեր պարելու համար: Բայց ի՞նչ արած:

N.G  -Ինչպիսի՞նն ես քեզ պատկերացնում հինգ տարի անց:
Մարտ  -Այդ ինձ համար բարդ հարց է: Կկարողանամ պատասխանել հինգ տարի անց:
N.G  -Ու՞մ ստեղծագործական ուղին է քեզ համար օրինակ կամ քեզ համար նպատակ դարձած մակարդակ հանդիսանում:
Մարտ  -Ես կրկին կկրկնեմ Սթիվի Ուանդերի անունը, իսկ նա իրոք հիանալի երաժիշտ է:
N.G  -Անդրադառնանք քաղաքական նորություններին: Ինչպե՞ս ես վերաբերվում Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին:
Մարտ -Ես աշխատում եմ չխառնվել քաղաքականությանը և չեմ խոսում այդ թեմայով, սակայն Քեսաբի վերաբերյալ պետք է ասեմ, որ ցավով եմ հետևում այն ամենին, ինչ կատարվում է իմ բազմատանջ ժողովրդի հետ 21-րդ դարում: Իսկ պատճառն այն է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եթե այն մոռանում են կամ փորձում են անտեսել: Ինձ համար զզվելի է հետևել նրան, թե ինչպես է համաշխարհային հանրությունըլռում և խուսափում Թուրքիայի նկատմամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուց, որը բազում անգամ ողջ աշխարհին ցուցադրել է, թե ինչպես մահապատժի ենթարկում հայ ժողովրդին: Եվ այդ տեղի է ունենում 100 տարուց ավելին:
N.G  -Եբևէ մտքովդ անցե՞լ է ազդել հայերի մասին հասարակության կարծիքը փոխել երգերիդ օգնությամբ:
Մարտ  -Ոչ, երբեք, բայց այդ շատ լավ միտք է:
N.G -Եվ վերջապես քո երկրպագուհիներին հուզող մի հարց: Ընկերուհի ունե՞ս:
Մարտ  -Իմ սիրտն ազատ է..., և այդ ինձ դուր չի գալիս:
N.G -Ինչո՞վ ես առաջնորդվում ընկերուհի ընտրելիս: Ինչպիսի՞նն է լինելու քո ապաա երկրորդ կեսը:
Մարտ  -Ես նրան պատկերացնում եմ բարոյական, բարեսիրտ, համբերատար, ուժեղ և ինքնավստահ:Եվ, իհարկե, գեղեցիկ:
News.gisher.ru-ն երախտապարտ է Մարտին անկեղծ հարցազրույցի և մեզ հատկացրած ժամանակի համար և ցանկանում է նրան ստեղծագործական և անձնական ցանկությունների իրականացում, հաջողություններ և բարեկեցություն: