Բավ է պառակտվել
07-11-2017 15:16

Երևանում մարվել է Այվազովսկու 200-ամյակին նվիրված գեղաթերթիկը

Երեքշաբթի օրը Երևանում տեղի է ունեցել հայկական ծագումով մեծ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու 200- ամյակի առթիվ թողարկված հինգ նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությունը:
Ինչպես հաղորդում են Երևանի քաղաքապետարանից, գեղաթերթիկի մարումը տեղի է ունեցել ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, որը նույնպես նվիրված էր ծովանկարչի 200- ամյակին:
Գեղաթերթիկը նվիրված է «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի վրա ներկայացված են՝ 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշեր, որոնց վրա պատկերված են Հովհաննես Այվազովսկու հինգ հայտնի կտավներ: