Բավ է պառակտվել
18-04-2014 09:15

Գ. Մարկեսի մահվան կապակցությամբ՝ Կոլումբիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի հրամանով երկրում եռօրյա սուգ է հայտարարել` հայտնի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահվան կապակցությամբ: Հայտարորության մեջ մասնավորապես ասված է. «Կոլումբիան սգում է, մեզ լքել է բոլոր ժամանակների ամենասիրելի հայրենակիցը: Գաբրիել Գարսիա Մարկեսը, Նոբելյան մեր մրցանակակաիրը, կոլումբիացիր, որը մեր երկրի ողջ պատմության ընթացքում կարողացավ բարձրացնել իր հայրենիքի անունը»: Հայտնի գրողի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ ապրիլի 21-ին` Մեխիկոյի Գեղարվեստի պալատում, հայտնել է Մեքսիկայի մշակույթի ազգային կոմիտեի նախագահ Ռաֆայել Տերեսան:
Հիշեցնենք, որ Գարսիա Մարկեսը մահացել է 88 տարեկան հասակում` Մեքսիկայում: Մի քանի օր առաջ նա դուրս էր գրվել հիվանդանոցից, ուր անցկացրել էր մեկ շաբաթ: Նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի ինֆեկցիայի և օրգանիզմի ջրազրկման հետևանքով:
Նա կոլումբիացի հռչակավոր արձակագիր էր, լրագրող, հրապարակախոս քաղաքական գործիչ, 1982թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր: Նա «XX դարի լատինամերիկյան և համաշխարհային արձակի առաջատար դեմքերից էր: