07-02-2014 16:18

Ըստ ՀՀ մշակույթի նախարարի՝ մարդիկ մի քիչ բարոյական պիտի լինեն

 Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ռեկտորի հարցը դեռևս չի քննարկվել, բացի այդ թեկնածուների անունները նախատեսվածից շուտ են հայտնվել:
Ըստ նրա չի կարելի ռեկտոր ընտրել այն ժամանակ, երբ նախկին ռեկտորի մարմինը դեռ հողին հանձնած չէ: ՛՛Ռեկտորի պաշտոնի մասին սկսեցին խոսել այն ժամանակ, երբ նրա մարմինը հողին հանձնած չէր՛՛,-նշեց Հասմիկ Պողոսյանը և հավելեց, որ հարկավոր է մի քիչ բարոյական լինել:
Հասմիկ Պողոսյանը հավաստիացրեց, որ կլինեն օրինական ընտրություններ, բոլոր ցանկացողները կարող են պայքարել:
Ըստ նախարարի Արմեն Մազմանյանի՝ ռեկտոր աշխատած տարիների արդյունքն այսօր շատերի կողմից աննկատ է մնացել, ըստ նրա, հաջորդ ռեկտորի համար Մազմանյանը պիտի ուղեցույց լինի:
Հիշեցնենք, որ ինստիտուտի ռեկտոր՝ Արմեն Մազմանյանի մահից հետո, պաշտոնը թափուր է մնացել: