19-12-2013 18:18

Սկանդալներ հրահրողները, ոչ պատասխանիս, և ոչ էլ ժամանակիս կորստին արժանի չեն. Մանուկ Նիգոյան

Հարցազրույց ՝ Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ՝ Մանուկ Նիգոյանի հետ

 

-      Ի՞նչ է  արել ավարտվող  տարվա ընթացքում Ժամանակակից արվեստների միությունը:

-Տարվա սկզբին Ժամանակակից արվեստների միության հովհանավորմամբ ու նախաձեռնությամբ իրականացվեց երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանի անհատական ցուցահանդեսը, ապա Առնո Բաբաջանյան ֆիլհարմոնիկ համերգասրահում մեկնարկեց ՙ"Երիտասարդ երգիչները քեզ հետ" բարեգործական համերգների շարքը, որից ստացված ողջ հասույթը տրամադրվեց Հայաստանի մանկատներին: Նախաձեռնեցինք և իրականացրեցինք Ամենակարճ պատմվածքի մրցույթը, որի քվեարկությունը տեղի ունեցավ միության պաշտոնական լրատվամիջոց՝  "Սևակ" առցանց ամսագրում, ապա եզրափակիչ փուլ անցած ստեղծագործություններից ժյուրիի որոշմամբ ընտրվեցին հաղթող գործերը, սակայն տեխնիկական խնդիրներով տարվա ընթացքում չամփոփվեց, բայց մասնակիցներին, մրցույթին հետևողներին ու ընթերցողներին խոստանումենք 2014 թ. ծրագրի միջոցառումների մեկնարկը տալ մրցույթի մրցանակաբաշխությամբ: Մրցույթի քվեարկության ավարտին պես տեխնիկական ու դիզայներական նոր լուծումներով, հոդվածների թարմացված կատալոգով ընթերցողներին ներկայանալու համար լուծարվեց նաև "Սևա"՚ առցանց ամսագիրը որի նոր տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա մյուս տարվա սկզբին: Կազմվեց ու հաստատվեց Ժամանակակից պոեզիայի Երևանյան փառատոնի ծրագիրը, որը սակայն ի շնորհիվ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության "հետևողական աշխատանքի" ու "սրտացավության" չիրականացավ` հուսախաբ անելով և արդեն 4 տարվա կենսագրություն ունեցող փառատոնին սպասող արվեստասերներին և կազմակերպչաստեղծագործական հանձնախմբին, սակայն փառատոնը նույնպես 2014 թվականի գարնանը մեկ շաբաթ շարունակ կներկայացվի հայ արվեստասերների դատին:

 

-      Ի՞նչ կասեք ամիսներ առաջ Ձեզ, պետբյուջե ապօրինի ներխուժման ու Ձեր և միության հետ կապվող այսպես կոչված սկանդալների մասին:

- Պարզապես հայ "Մտավորականներին" մաղթում եմ զգոն միտք պետական թալանի նկատմամբ վերաբերմունքի արտահայտման գործից չշեղվելու, իշխանությունների ապօրինի գործողությունները բացիթող չանելու համար: Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունն ու անձամբ ես բազմաթիվ պատասխան հայտարարություններով հադես գալով ապացուցել ենք, որ մեր նկատմամբ հնչեցված մեղադրանքները, այդ թվում մեր կողիմից պետական բյուջեի ապօրինի թալանի մասին չեն հապատասխանում իրականությանը, և մեր բոլոր պատասխանները իրավաբանորեն եղել են համոզիչ, փաստացի ու սպառիչ: Իմ հետ կապվող սկանադլներին չեմ անդրադառնա միայն այն պատճառով, որ դրանցից և ոչ մեկը կամ դրանց հրահրողներից և ոչ մեկին պատասխանիս, ուստի և ժամանակիս կորստին արժանի չեմ համարում, իսկ միության վերաբերյալ սկանդալներն այլևս անցյալում են:  

 

-  Ի՞նչ ծրագրեր և պլաններ կան եկող տարվա համար:

- Եկող տարվա որոշ ծրագրերին արդեն անդրադարձա, որոշները դեռ թղթի վրա են, որոշներն արդեն միության աշխատակազմի ուշադրության ու քննարկման կենտրոնում, Դեկտեմերի 21-ին Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի կողմից կայանալիք ամենամյա մրցանակաբաշխությանը մրցանակ ունի ստանալու նաև Հայաստանի ժամանակակից արվեստների միությունն ու ես, որից հետո միությունը կմեկնի ամանորյա հանգստի և կվերադառնա 2014 թ. հունվարի 13-ին նույն օրը նոր տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների մասին մանրամասն հաղորդագրության հրապարակմամբ: