01-08-2014 14:53

Մանկակագրության ոլորտում երիտասարդների պակաս կա. մանկագիր

Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում գրող, դերասանուհի Նաիրա Եդիգարյանը ներկայացնելով իր նոր լուս տեսած հեղինակային գրքը պատմեց, որ այն տղայի երևակայության մասին է, ում կյանքում մեծ դեր է խաղում տատիկը: «Այս տատիկը սովորական տատիկ չէ: Նա օգնում է թոռնիկին հաղթահարել նոր դպրոցում ունեցած խնդիրները: Տղան այնքան է երևակայում, որ իր ընկերների հետ ընկնում է երևակայությունների գիրկն ու այդ ամենը վերջում իրականություն է դառնում»,- մանրամասնեց հեղինակը:
Անդրադառնալով մանկական գրականության ստեղծմանը` գրողը նշեց, որ այսօր մանկական գիրք տպագրելը թանկ հաճույք է. «Գիրքը նկարներով է հագեցած և շատ ծախսատար է»:
Ասուլիսին ներկա մանկագիր Երվանդ Պետրոսյանի բնորոշմամաբ, այսօրվա մանկական գհրականությունը ստեղծողները տարիքն առած մարդիկ են և կարիք կա երիտասարդների, որպեսզի նոր լիցք հաղորդեն: