13-09-2014 13:44

«Մանկական եվրատեսիլ 2014»-ում ՀՀ-ն կարող է ներկայացնի 12-ամյա Մերի Մեյրոյանը

«Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթում ՀՀ-ն կարող է ներկայացնի 12-ամյա Մերի Մեյրոյանը, ով որոշել է նոյեմբերի 15-ին Մալթայում հանդես գալ խաղաղության կոչով: Ճիշտ է, Մալթա գնալու համար նա դեռ պետք է հաղթահարի սեպտեմբերի 14-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում անցկացվելիք «Մանկական եվրատեսիլի» հայաստանյան ընտրական փուլը։ Հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Մերի պրոդյուսեր Դավիթ Բադալյանը: «Մեր երգը մի փոքր տարբերվում է մյուսներից, այս քայլով որոշեցինք երեխայի շուրթերով խաղաղության կոչ անել աշխարհին: Եգի մեջ 15 լեզվով հնչում է խաղաղություն բառը»,- ասաց նա` ընդգծելով, որ անկախ մրցույթի վերջնական արդյունքից, իրենց ցանկությունն է, որ այդ կոչը շարունակական բնույթ կկրի. «Բայց շատ լավ կլինի, եթե մարդիկ քվեարկեն Մերիի օգտին, քանի որ խաղաղության կոչով այսպիսի հեղինակավոր մրցույթին մասնակցելը կնպաստի նաև Հայաստանի հեղինակության բարձրացմանը և որպես խաղաղասեր երկրի ճանաչմանը»:
Պրոդյուսերի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ է ապահովում, և երեխան քվեարկության միջոցով իրոք կարող է հասնել Եվրատեսիլ: