Բավ է պառակտվել
29-03-2016 14:04

Մաքսիմ Գալկինը շտապ հոսպիտալացվել է

Հանրահայտ ռուս շոումեն ու կատակերգու Մաքսիմ Գալկինին որովանի հատվածում սուր ցավերի պատճառով տեղափոխել են էլիտար կլինիկաներից մեկը:
Ալլա Պուգաչովայի ամուսինը մարտի 28-ի լույս 29-ի գիշերը անսպասելիորեն վատ է զգացել իրեն: Աղբյուրների խոսքով` Գալկինի մոտ նախնական ախտորոշումով կույր աղիքի սուր նոպա է:
«Առավոտյան ժամը 4-ին Գրյազի ավանում շտապ օգնության կանչ է գրանցվել: Հիվանդը բողոքում էր որովայնի շրջանում ուժեղ ցավերից: Տղամարդուն ցավազրկող ներարկումներ են արել, որից հետո նրան հոսպիտալացրել են VIP բաժանմունք»,- ռուսական պորտալին հայտնել են կլինիկայից: