ԱՄՆ-ում ժամեր առաջ 34 տարեկանում մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը՝ «Կարգին Հասոն»: Նա 2012 թվականին մեկնել էր ԱՄՆ, որտեղ էլ ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ:
Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա: