05-09-2014 09:12

Մահացել է դերասանուհի և հեռուստահաղորդավար Ջոան Ռիվերսը

Նախօրեին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի կոմիկ դերասանուհի և հեռուստահաղորդավար Ջոան Ռիվերսը, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը։
Շոու բիզնեսի հանրահայտ աստղը անցած շաբաթ Նյու Յորքում հոսպիտալացվել է ամբուլատոր պրոցեդուրաների ժամանակ սրտի կանգից հետո։
Ջոան Ռիվերսը (ծննդյամբ՝ Մոլինսկի) ծնվել է Նյու Յուրքում Ռուսաստանից եկվորների ընտանիքում։
1960-ական թվականներին նա աշխատել է հեռուստատեսությունում՝ մասնակցելով ժամանակի հայտնի շոուներին՝ «Այսօր երեկոյան» և «Էդ Սալիվանի շոուն»։ Մեծ էկրանին առաջին անգամ նա հայտնվել է 1968-ին «Լողորդը» ֆիլմում։ Վերջին շրջանում նա աշխատում էր «Մոդայի ոստիկանություն» հեռուստաշոուում, որտեղ քննարկում էր հայտնիների հագուստները։