Բավ է պառակտվել
28-06-2014 12:33

Մահացել է «սոուլի արքան»

Մահացել է Բոբի Ուոմաքը: Ամերիկյան երգիչը, կիթառահարը, կոմպոզիտորը մահացել է 70 տարեկան հասակում,  հաղորդում է Ինտերֆաքսը:Երաժիշտը մեծ համբավ է ձեռք բերել դեռ 1960-ական թթ., երբ բեմին հայտնվեց The Womack Brothers խումբը: Բացի Բոբիից խմբում աշխատել են նրա ևս չորս եղբայրներ: Նրանց պրոդյուսեր է դարձել «սոուլի հայր» Սեմ Քուքը:Նա վաղ է սկսել աշխատել նաև այլ երաժիշտների հետ: Նա երգեր էր գրում Ուիլսոն Փիքեթի համար:1970-ական թթ Ուոմաքը առանձին կարիերայով է զբաղվել: Նա դարձել է ավելի քան 100 հիթերի հեղինակ, որոնցից ամենավառը համարվում են California Dreaming, Lookin’ For a Love, That’s The Way I Feel About Cha, Woman’s Gotta Have It երգերը: