24-04-2014 13:54

Մահացել է Կոնստանտին Օրբելյանը

Այս գիշեր Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից եւ եղբայրների հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը:

Կոմպոզիտորի առաջին գործերից է ՛՛Օրորոցայինը՛՛:

1955թ. գրել է ՛՛Սիրտը երգում է՛՛ ֆիլմի երաժշտությունը: 1956թ-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացվող ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է ՛՛Անմահություն՛՛ բալետը: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: