Բավ է պառակտվել
02-07-2018 21:45

Մահացել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը

Մահացել է սիրված երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:

Տեղեկությունը հաստատեցին «Նաիրի» Բժշկական Կենտրոնից, որտեղ նա հոստիպատալացվել էր: Սարգսյանը երկար տարիներ պայքարում էր քաղցկեղի դեմ:

Նադեժդա Սարգսյանը 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի և մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի և վոկալ ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ Նադեժդա Սարգսյանը 64 տարեկան էր: