13-02-2016 11:24

Մադոննային, Բիբերին և Լոպեսին հնարավոր է կանչեն փրկելու զբոսաշրջությունը Թուրքիայում

Միջազգային հայտնի մարդկանց, այդ թվում նաև Մադոննային, Ջաստին Բիբերին, Ջենիֆեր Լոպեսին հնարավոր է կանչեն՝ փրկելու զբոսաշրջությունը Թուրքիայում:  Նման նախաձեռնության մասին նշված է Անթալիայի առևտրա-արդյունաբերական պալատի զեկույցում: Փաստաթուղթը նվիրված է այդ շրջանի տնտեսության վրա ռուսական պատժամիջոցների հետևանքներին, նաև առաջ են քաշված մի շարք առաջարկություններ՝ խնդիրները լուծելու համար: 2015-ին 18 տոկոսով նվազել են ռուս զբոսաշրջիկները Անթալիայում: Նախաձեռնություններից մեկով առաջարկվում է Անթալիայում կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի համերգներ: